Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջարկում է քաղաքական ուժերի համախմբման հռչակագիր հրապարակել:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Համագործակցությունը բոլոր քաղաքական եւ հասարակական գործիչների հետ ողջունելի է, Ժողովրդական կուսակցությունը համարում է, որ եթե խորհրդարանական ուժերից բացի այս համագործակցությանը չմիավորվեն արտախորհրդարանական քաղաքական ուժերից գոնե կեսը, ապա ժողովուրդը չի վստայելու այս համագործակցությանը:

Ժողովրդական կուսակցությունն առաջարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հրապարակել հռչակագիր, որի տակ կստորագրեն այն կուսակցությունների ղեկավարները, ովքեր ցանկանում են երկիրը հանել այս իրավիճակից»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am