Փարիզում «օրենքով գողերի» քրեական եղբայրության երկու անդամներ բերման են ենթարկվել ոստիկանություն քաղաքի խանութներից մոտ 20 բջջային հեռախոսների գողության կասկածանքով: Այս մասին գրում է France-Presse-ը:

Նրանք նմանատիպ արարքի համար նախկինում պատիժ էին կրել Ֆլյորի Մերոժի բանտում:

Եվս երկու մարդ, որոնց ինքնությունը պարզել են Փարիզի ոստիկանները, ձերբակալվել են Փարիզի եւ Պյերլեի հյուրանոցներում: Եվս երկու կասկածյալների ոստիկանությունը որոնում է ողջ երկրով մեկ:

Հետաքննությունը սկսվել է 2012-ի նոյեմբերին «Orange» խանութներից մեկից բջջային հեռախոսների գողությունից հետո: Այդ գողության մեջ կասկածվում է ազգությամբ վրացի, «օրենքով գողերի» քրեական եղբայրության անդամը: Ընդհանուր առմամբ, նա 28 այդպիսի գողություն է կատարել:

Այդ խանութների տեսախցիկների ձայնագրությունները թույլ են տվել հայտնաբերել գողերին, որոնցից 6-ը վրացիներ են, մեկը՝ հայ: