Երեւանում, այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ավտոկայանի դիմաց, 22-ամյա Տիգրան Մարգարյանը իր կողմից վարած «ՎԱԶ-21723» մակնիշի 01 TT 014 համարանիշի ավտոմեքենայով բախվել է պողոտայի բաժանարար երկաթե ճաղավանդակներին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Բախումից հետո, մեքենան հարվածել է նշված ճանապարհով ընթացող 50-ամյա Արա Դանիելյանի վարած BYD մակնիշի Տ 019 համարանիշի ավտոմեքենային: Այնուհետ «ՎԱԶ 21723»-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մխրճվել Իսակովի 3/8 հասցեում գտնվող «Մարսոն Սթայլ» ՍՊԸ-ին պատկանող խանութի մեջ, որտեղ էլ տակնուվրա է արել ողջ ապրանքը:
Վթարի հետեւանքով Տ. Մարգարյանի ուղեւորներ՝ Երեւան քաղաքի Մամիկոնյանց 56/2 շենքի բնակիչ, 21-ամյա Էդուարդ Երեմյանը եւ Շենգավիթ 5-րդ փողոցի բնակիչ, 25-ամյա Կարեն Շահգելդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:






























