«Ամերիաբանկը» Yerevan Mall առեւտրի կենտրոնում մասնաճյուղ է բացել: Ինչպես մարտի 8-ին լրագրողներին հայտնել է  բանկի երեւանյան մասնաճյուղերի տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը, հաշվի առնելով նոր մասնաճյուղի հասցեն, այն կաշխատի շաբաթվա 7 օրը առավոտյան ժամը 10-ից մինչեւ 22:00-ն: Մասնաճյուղում ինքնասպասարկման տեղադրված են ինքնասպասարկման տերմինալներ, որոնք մի շարք ծառայություններ են մատուցում, այդ թվում նաեւ հաշվից գումար ստանալ ու գումար մուտքագրել:

«Մենք մեր հաճախորդների համար մի շարք առաջարկներ են մշակել: Առաջին երեք ամսվա ընթացքում հաճախորդները՝ ֆիզիկական ու իրավաբանակ անձինք, ովքեր այստեղ հաշիվ կբացեն, մի շարք ծառայությունների համար արտոնություններ կստանան»,- նշել է Խաչատրյանը: Մասնավորապես, ֆիզիկական անձինք կարող են անվճար հաշիվ բացել ու օգտվել բանկի ինտերնետային ծառայություններից: Նրանք կարող են անվճար Arca, Visa Electron կամ Maestro քարտեր ստանալ՝ 1 տարվա անվճար սպասարկմամբ, կամ Visa/Master Gold եւ Platinum քարտեր՝ 1 տարվա զեղչի հնարավորությամբ:

Իրավաբանական անձինք կկարողանան մեկ տարի անվճար սպասարկմամբ քարտեր ստանալ ընկերության 3 ղեկավարների համար, ինչպես նաեւ 2 օգտատերի անվճար ինտերնետ սպասարկում՝ մեկ տարի ժամկետով: