Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում, այսօր՝ մարտի 8-ին տեղի ունեցած պայթյունի հետանքով զոհվել են Նանգանհար նահանգի Նազյան բնակավայրի վարչակազմի ղեկավարն ու նրա թիկնապահը, եւս 6 մարդ վիրավորվել է, հաղորդում է «Փաժվոք» գործակալությունը:

Գորխակալության փոխանցմամբ՝ մագնիսական պայթուցիկ սարքը ամրացրել են պետական պաշտոնյայի ավտոմեքենային: Ականատեսների փոխանցմամբ՝ մեքենան զարդարված է եղել նախընտրական պաստառներով:
Նահանգի վարչակազմում հաստատել են իրենց ծառայողների մահվան պաստը եւ հայտնել պատահական անցորդների շրջանում բազմաթիվ վիրավորների մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: