Մարտի 8-ին սակրավորների կողմից հայտնաբերվել եւ չեզոքացվել է պայթուցիկ երրորդ սարքավորումը Կահիրեում գտնվող «Ալ-Իթթիհադիա» նախագահական պալատի շրջակայում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ուժային կառույցների աշխատակիցներին:

Ավելի վաղ մարտի 8-ին ինքնաշեն ականը գործել էր մետրոյի կայարանի հարեւանությամբ, որը գտնվում է պետության նախագահի նստավայրի անմիջական հարեւանությամբ մայրաքաղաքի Հելիոպոլիս շրջանում: Ահաբեկչության հետեւանքով անցորդ է տուժել:

Ավելի ուշ դեպքի վայր հասած մասնագետները հայտնաբերել եւ չեզոքացրել են երկրորդ ականը: Կինոլոգները շարունակում են խուզարկել շրջանը՝ զգուշանալով, որ կարող են պայթուցիկ այլ սարքավորումներ գտնվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անցյալ տարի հուլիսի 3-ին բանակի կողմից Մուհամեդ Մուրսիին եւ իշխանությունից  «Մահմեդական եղբայրների» հեռացումից հետո կտրուկ սրվել է իրավիճակն անվտանգության ոլորտում: Երկրում ակտիվացել են ծայրահեղականների խմբերը, որոնք մեծամասամբ գործում են Սինայի թերակղզու հյուսիսում, սակայն հաճախ հարձակումներ են իրականացնում նաեւ դրա սահմաններից դուրս: