Հնդկական Indigo ավիաընկերության ինքնաթիռը, որում 170 հոգի էր գտնվում, Նեպալում վայրէջք կատարելիս բռնկվել է:
Միջադեպը տեղի է ունեցել Քաթմանդուի օդանավակայանում Airbus-320 ինքնաթիռի հետ, որի անիվներն են այրվել:
Այն բանից հետո, երբ ինքնաթիռը կանգ է առել, ուղեւորներին տարհանել են: Նախնական տվյալների համաձայն, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ փետրվարին de Havilland Canada DHC-6 Twin Otter ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Նեպալի Հիդիմ քաղաքի շրջանում: Ինքնաթիռում գտնվել է 18 մարդ՝ 14 մեծահասակ, մեկ երեխա եւ անձնակազմի երեք անդամ: Բոլորը զոհվել էին:




























