Ռուս աստղագուշակ Պավել Գլոբան, ով հայտնի է քաղաքական իր կանխատեսումներով, որոնք, ընդ որում, միշտ չէ, որ իրականանում են, գուշակել է, որ Ռուսաստանը 2014թ.-ին կարող է պատերազմի մեջ ներքաշվել «Լերմոնտովի անեծքի» պատճառով: Սակայն Գլոբայի նշած պետությունների շարքում Ուկրաինան, որտեղ առավել հավանական է ռազմական հակամարտության սկիզբը, չկա:
Գլոբայի կանխատեսումները հայտնվել են 2014թ.-ի հունվարին «7 օր» ամսագրում: «2014թ.-ին լրանում է Միխալի Լերմոնտովի ծննդյան 200-ամյակը»: Բանաստեղծի անվան հետ կապ ունեցող ամսաթվերը Ռուսաստանում դառն իրադարձությունների հետ են առնչվում»,- հայտարարել է Պավել Գլոբան:
«Լերմոնտովյան անեծքը, որպես կանոն, կապված է պատերազմների եւ դավադրությունների հետ: Վախենում եմ, որ այս տարի մեզ կարող են ներքաշել օտար ու ծանր պատերազմի մեջ: Օրինակ Սիրիայում, Իրանում, Ադրբեջանում կամ Թուրքմենստանում: Ռուսաստանը չպետք է մասնակցի դրանց, քանի որ միայն արյուն ու արցունք կբերեն»,- կանխատեսել է աստղագուշակը:
Սակայն աստղագետի կանխատեսման մեջ ակնարկվում է, որ 2014թ.-ին Ուկրաինան կարեւոր դեր է խաղալու: «Այս տարին երկու կարեւոր խորհրդանշական շրջաններ է միավորում՝ ոսկե աքլոր եւ երկնագույն ձի»,- ասում է Գլոբան՝ անտեսելով, սակայն, որ գույների համադրությունի ստացվում է ուկրաինական դրոշը:
«2014թ.-ին չի ստացվի «ձեռքերը ծալած հաջողության հասնել». հաջողությունն առաջին հերթին պատկանում է ոչ թե համեստ իրականացնողներին, այլ վառ, ստեղծագործ անհատականություններին, որոնք կարող են իրենք իրենց ներկայացնել»,- գրում է Գլոբան եւ անհայտ է, արդյոք նա որեւէ քաղաքական գործչի ակնարկում է, թե ոչ: «Առավել զգույշ պետք է լինել 2014թ.-ի աշնանը: Հատկապես՝ հուլիսից նոյեմբեր, այսինքն Միխայիլ Յուրյեւիչի մահվան օրից մինչեւ ծննդյան օրը»,- նախազգուշացնում է աստղագուշակը:




























