Պրահայում ավելի քան 30 իտալացի զբոսաշրջիկներ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնել է Պրահայի շտոպօգնության ծառայության ներկայացուցիչը:

Տուժածների վիճակը վտանգավոր չէ, սակայն դեռեւս 2-3 կմնանա բժիշկների հսկողության ներքո, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ներկայումս ոստիկանությունը փորձում է հայտնաբերել սննդային թունավորման աղբյուրը: Հաղորդվում է, որ ամենայն հավանակությամբ, միջադեպը տեղի է ունեցել Հին քաղաքի ռեստորաններից մեկն այցելությունից հետո: