Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Սիչուան նահանգի Դուցզյանյան քաղաքում այսօր՝ մարտի 8-ի առավոտյան թեթեւ ուսումնական օդանավ է վթարի ենթարկվել, որի հետեւանքով օդանավում գտնվող երկու մարդիկ զոհվել են, հաղորդում է «Չժունգո» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ամառային դպրոցին պատկանող օդանավի վթարի ենթարկվելու պատճառներն անհայտ են: