ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հաստատել է, որ ամերիկյան ԱԱԳ-ն լրտեսել է ԵՄ երկրների հեռահաղորդակցությունը, մասնավորապես, բելգիական «Բելգիաքոմ» օպերատորին, նույնսիկ մուտք է գործել Եվրոպական հանձնաժողովի համակարգային ցանց, հաղորդում է «Ինտերաքսը»:

Ինչպես հաղորդվում է Եվրախորհրդարանի կոմյունիկեում, այս տվյալները, որոնք Սնոուդենը ներկայացրել է եվրոպացի պատգամավորների պատասխան նամակում, դեռ այլ հաստատում չեն ստացել: «Չեմ ցանկանում կրկնօրինակել լրագրողներին, սակայն կարող եմ հաստատել, որ մինչ այժմ բացահայտված փաստաթղթերը հավաստի են ու փոփոխության չեն ենթարկվել: Սա նշանակում է, որ  այն գործողությունները, որոնք անդրադարձել են «Բելգակոմին», Swift-ին, ԵՄ, ՄԱԿ-ի, ՅՈւՆԻՍԵՖ-ի հաստատություններին, իրոք տեղ ունեին»,- գրել է Է. Սնոուդենը պատասխան նամակում, որը հրապարակվել է Եվրախորհրդարանում:

Նա նշել է, որ ԱԱԳ-ը ստորաբաժանումը, որը զբաղվում է միջազգային հարաբերություններով, ունի հիմնական առաջադրանք՝ համոզել ԵՄ երկրներին փոխել օրենսդրությունը, որպեսզի թույլ տա զանգվածային վերահսկողություն իրականացնել: Նման օպերացիաներ անցկացվել են Շվեդիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, որի հետեւանքով այնտեղ ստեղծվել են զանգվածային վերահսկողության գաղտնի համակարգեր:

Է. Սնոուդենը ԱԱԳ-ին մեղադրում է ԱՄՆ-ի գործընկեր պետությունների քաղաքացիներին հետեւելու իրավունք ստանձնելու համար՝ առանց տեղեկացնելու այդ մասին: