Իրկուտսկի աստղագետները հազվագյուտ երեւույթի են հետեւել՝ գերնոր աստղի պայթյուն: Հեռավոր լույսը, համաձայն հաշվարկների, մեր մոլորակին էր մոտենում լուսնային 12 մլրդ տարի: Ինչպես հաշվարկեր են գիտնականները, այս պայթյունը մեր մոլորակից մեծ հեռավորության վրա տեղի ունեցածներից մեկն էր աստղագիտական ուսումնասիրությունների պատմության ընթացքում, հաղորդում է Smartnews.ru-ն:
Մարտի 6-ին Տունկինյան հովիտում գտնվող «Սվիֆթ» աստղադիտարանում գրանցվել է տիեզերքում գամմա-ճառագայթման փայլատակում: Արբանյակից ազդանշանն ընդունել է «Մաստեր» ռոբոտ-աստղադիտակը: Աստղի տեսանելի մեծությունը 16.5 ՝է հասել, սա գրեթե 20 հազար անգամ փոքր է ամենաթույլ աստղից, որը դեռ հնարավոր է նկատել անզեն աչքով:
Ավելի ուշ գիտնականները հետազոտության համար ավելի խոշոր սարքավորումներ են կիրառել: Ութ ժամ անց աշխարհում ամենամեծ օպտիկական Gran Telescopio Canarias-ը սկսել էր հետեւել տիեզերական ակտիվությանը: Սարքը, որը գտնվում է Կանարյան կղզիների Լա-Պալմա կղզու հրաբխի բարձունքին, դարձյալ ստացել է նկատված օպտիկական աղբյուրի սպեկտրը: Ուսումնասիրելով այն՝ գիտնականները եկել են ցնցող եզրակացության՝ պայթյունի վայրից հեռավորությունը կազմում է 12 մլրդ լուսնային տարի:
Հատկանշական է, որ աստղագիտական ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում գամմա-աղբյուրի հեռավորությունը հաջողությամբ որոշվել է միայն երեքուկես հարյուր դեպքերում: Օրինակ, աստղադիտակի գրանցած օբյեկտը այս 350 դեպքերի շարքում 12-րդ տեղում էր՝ ըստ հեռավորության:
Այժմ գերնոր(այդպես են անվանում աստղերը, որոնք իրենց շրջապտույտն ավարտել են պայթյունով) աստղի ուսումնասիրմանն համար կիրառվում են աշխարհում խոշորագույն աստղադիտակները:



























