Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 8-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տեղ գյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-12 միջպետական ավտոճանապարհի 27 կմ-ի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 30 ՍՍ 236 եւ «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 735 LS 62 համարանիշների ավտոմեքենաները:
«ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ երկու ուղեւորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են ԼՂՀ Բերձոր քաղաքի բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղեւորները տեղում ստացել են առաջին բուժօգնություն:




























