Երեւանի քաղաքապետարանի կողմից կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի միջոցառումների համատեքստում 150 հեծանվորդներ, Երեւանի դրոշով զարդարված հեծանիվներով, յուրօրինակ երթ են կազմակերպել, որի ընթացքում տոնական ծաղիկներ ու նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից շնորհավորական բացիկներ են բաժանել աղջիկներին ու կանանց:
Երթուղին մեկնարկել է «Ազատության» հրապարակից, շարունակվել Մաշտոցի պողոտայով՝ մինչեւ Երեւանի քաղաքապետարան, այնուհետ՝ Հանրապետության հրապարակ եւ հասել մինչեւ Կարապի լիճ: Միջոցառմանն ակամայից մասնակից դարձած կանայք ու աղջիկները շնորհակալություն են հայտնել յուրօրինակ նախաձեռնության համար:




























