Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ մարտի 8-ին կանանց միջազգային օրվան նվիրված համերգին Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը համերգասրահ են մտել միասին եւ նստած են իրար կողք:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Բելլա Քոչարյանը թատրոն մտավ հետնամուտքից, իսկ համերգասրահ արդեն առաջին տիկնոջ հետ:

Նշենք, որ համերգը կազմակերպվել է ՀՀ առաջին տիկնոջ հովանավորությամբ: Այն վարում են Հրանտ Թոխատյանն ու Նարեկ Դուրյանը, իսկ երգերով հանդես են գալիս միայն տղամարդիկ: Դահլիճում մեծ մասամբ կանայք են: