Շիրակի մարզի ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Գյումրիի հաշվառման բաժանմունքից մարտի 6-ի լույս 7-ի գիշերը գողություն է արվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանական աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝  կոտրել են ճաղավանդակները եւ գողացել վճարումների տերմինալը: Վնասի չափը դեռ հայտնի չէ, բայց այն չի գերազանցում 1,5 մլն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 177-րդ հոդվածի հատկանիշներով՝ գողություն: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը բացահայտելու համար, առայժմ ձերբակալվածներ չկան: