ԱՄՆ-ում հղի կնոջը մեղադրել են իր երեք երեխաների սպանության մեջ: 32-ամյա Էբոնա Ուիլքերսոնը իր 3, 9 եւ 10 տարեկան երեխաներին նստեցրել է մեքենան եւ ուղեւորվել Ատլանտյան օվկիանոսի ափ (Ֆլորիդա): Կինը որոշել է մեքենան՝ երեխաներով, թողնել ջրի տակ, հաղորդում է НТВ-ն:

Միաժամանակ, Ուիլքերսոնը փակել է մեքենայի դռները, իսկ երեխաներին ասել, որ փակեն աչքերը եւ քնեն: Երեխաների աղաչանքներին մայրը չի արձագանքել՝ հայտարարելով, որ նրանք գնում են «ապահով տեղ»:

Բացի այդ, ականատեսներին, որոնք լսելով երեխաների ճիչերը, շտապել են օգնության, կինը հայտարարել է, որ ամեն ինչ կարգին է: Դրանից հետո նա դուրս է եկել մեքենայից եւ շուտով ձերբակալվել, հաղորդում է Reuters-ը: