Բելգիայի փոստային ծառայությունը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ հայտարարել է նամականիշի թողարկման մասին, որն արդեն Գինեսի ռեկորդների գրքում է որպես նամականիշ, որի պատկերի տարրը բառերի ռեկորդային քանակն է:
Դրանք մեջբերումներ են 1979թ.-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հռչակագրից կանանց հանդեպ ամեն տեսակ խտրականությունների վերացման մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նամականիշի վրա, որի հեղինակն է գրաֆիստ Անն Բեսսեմանսը, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերենով եւ հոլանդերեն լեզուներով հռչակագրի բառերով կին է պատկերված: Հետին պլանում ներկայացված են փաստաթղթում առկա բառակապակցություններ:
Հինգ միեւնույն նամականիշերից բաղկացած տոնական հավաքածուն վաճառքում կհայտնվի մարտի 10-ից:



























