ԱՄՆ-ը որոշել է արտադատարանական կարգով առգրավել օտարերկրյա քաղաքացիների եւ կազմակերպությունների ունեցվածքը՝ Ուկրաինայի դեպքերի հետ կապված: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մարտի 6-ի հանձնարարությունը՝ «Ուկրաինայում իրավիճակի սրմանը նպաստող որոշ անձանց սեփականության արգելափակման մասին»:

«Այդ ամսաթվից ԱՄՆ նախագահը, գործելով «Միջազգային արտակարգ իրավիճակների դեպքում տնտեսական լիազորությունների մասին» օրենքով, ԱՄՆ վարչակազմին լիազորել է ունեցվածքային եւ վիզային պատժամիջոցներ կիրառել այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ, որոնք «յուրացրել են իշխանական լիազորությունները Ղրիմի տարածաշրջանում՝ առանց Ուկրաինայի կառավարության թույլտվության»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ նախագահն, ըստ էության, որոշել է առգրավել օտարերկրացիների ունեցվածքը՝ Ուկրաինայի դեպքերի հետ կապված»,-ասել է աղբյուրը: