Հյուսիսային պողոտայի եւ Աբովյան փողոցի հատման մասում տեղադրված բեմահարթակից հատուկ կանանց համար այսօր՝ մարտի 8-ին հնչել է երեւանյան ֆոլկլորային երաժշտություն:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են. «Կանանց միջազգային օրվան նվիրված երեւանյան մշակութային տոնական միջոցառումների շնորհիվ մայրաքաղաքում ամբողջ օրը շարունակում է թեւածել տոնական բարձր տրամադրությունը:

Հյուսիսային պողոտայի եւ Աբովյան փողոցի հատման մասում տեղադրված բեմահարթակից հատուկ կանանց համար հնչել է երեւանյան ֆոլկլորային երաժշտություն:

Համերգային ծրագրի ընթացքում կենդանի նվագակցությամբ ներկայացվել են ինչպես սիրված ու ճանաչված հայկական հիթեր, այնպես էլ համաշխարհային երգացանկից որոշ ստեղծագործություններ: Համերգի ունկնդիր գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նաեւ շնորհավորական բացիկներ եւ ծաղիկներ են ստացել»: