Երկու ֆրանսիացի եւ երկու գերմանացի սնոուբորդիստներ զոհվել են Վրաստանի հյուսիսում գտնվող լեռներում ձյան շերտի փլուզումից, շաբաթ հաղորդում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով վրացական ՆԳՆ մամուլի քարտուղար ՆԻնո Գիորգոբիանիին: Ավելի վաղ հաղորդում էին, որ երկու օտարերկրացի զբոսաշրջիկ է զոհվել, իսկ եւս երկուսի ճակատագիրն անհայտ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ձյան շերտը փլուզվել է հինգշաբթի գիշերը Սվանետիայի լեռնային շրջանում: Փրկարարների խումբը չորս մարդու մարմին է հայտնաբերվել: Սնոուբորդիստների խմբում եղել է նաեւ հինգերորդ անձ՝ ֆրանսիացի, նա չի տուժել եւ տարհանվել է լեռնային շրջանից, նշվում է հաղորդագրությունում:
Թբիլիսիում ֆրանսիացի դիվանագետը հաղորդել է, որ Ֆրանսիայի դեսպանատունը կապ է հաստատել զոհերի հարազատների հետ, նշում է գործակալությունը:




























