Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը ՌԴ-ում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Ելչենկոյի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Տեղի է ունեցել ՌԴ ստատս քարտուղար, ԱԳ փոխնախարար Գրիգորի կարասինի եւ ՌԴ-ում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Ելչենկոյի հանդիպումը, որի ընթացքում անկեղծ մթնոլորտում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերություններին վերաբերող հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ: