Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու՝ «զրահապատ կիսավարտիքով, ով փորձել է կողոպտել բանկոմատը, հաղորդում է Associated Press-ը:
Երբ 32-ամյա Մարկ Ֆիշերը ձերբակալվել է, իրավապահները գտել են զենք ռետինե փամփուշտներով, դանակ ու ացետիլենային սպիրտ: Իրանականում չարագործը զրահաշապիկ էր կրում, իսկ հագուստի որոշ տարրեր, այդ թվում նաեւ ներքնազգեստը, բալիստիկ զրահներով էին, հաղորդում է NEWSBANG.net-ը:
Արդյոք Ֆիշերը պատրաստվում էր գողանալ գումարը բանկոմատից այդ սպառազինության օգնությամբ, թե նա ավելի լուրջ հանցագործության այլ ծրագրեր ուներ, չի հաղորդվում: Ամերիկացուն կալանավորել են, նրան մեղադրանք է ներկայացվում: Տեղեկություն այն մասին, թե երբ գործի առթիվ դատը կկայանա, առայժմ չկա:




























