Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ հանրահավաքից առաջ քաղաքացիների մի խումբ փորձել է բողոքի երթ անի, սակայն հանդիպել է ոստիկանության բիրտ միջամտությանը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էսքիշեհիրում Թուրքիայի վարչապետի այցի դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին ոստիկանությանը ուժ է կիրառել եւ ցրել։ Այդ ամենին ականատես անցորդներից մայր ու աղջիկ չեն հանդուրժում թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում եւ արձագանքում են։
Այն պահին երբ աղջիկը բղավում է «Աթաթուրքի զինվորներն ենք», ոստիկանների գործողություններից կատաղած մայրը անհասկանալիորեն շրջվում եւ ապտակում է աղջկան։ Աղջիկը հասկանում է, որ մոր զայրույթն իրեն ուղղված չէր, շարունակում է ոստիկանների դեմ իր բողոքը։




























