NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Յուտա նահանգի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ռոբերտ Նալբանդովի հոդվածը, որը հրապարակվել է ամերիկյան «The Salt Lake Tribune»-ում:

Երկրները նման են մարդկանց. տարբեր մակարդակներում եւ տարբեր իրավիճակներում նրանց վարքագիծը որոշվում է քաղաքական մշակույթով, որը որոշում է, թե ինչպես են երկրները համագործակցում մնացյալ աշխարհի հետ: Ռուսական քաղաքական մշակույթը պայմավորում է նրա գործելակերպը միջազգային արենայում, այն էլ հանգեցրել է վերջին գործողություններին Ուկրաինայում, որոնք շատերին կարող են տարօրինակ թվալ:

Ռուսական քաղաքական մշակույթ  հենված է երեք կետերի վրա. ներքին իշխանության անհատական աղբյուր խմբայինի դեմ, քաղաքականության մեջ «կոպիտ ուժի» ընտրություն միջազգային ասպարեզում եւ այդ իշխանության որոշում բացառապես տարածքային ձեռքբերումներով: Պուտինը շարունակում է ռուսական քաղաքականության ալֆան ու օմեգան մնալ: Եթե ազգային ու օտար հարցերով անհատական որոշումները գրեթե չեն բախվում ներքին քաղաքական լուրջ հակասության հետ: Ռուսաստանի խորհրդարանի կողմից Պուտինի առաջարկի հաստատումը ռուսական զորքերն ուկրաինական Ղրիմ մտցնելու վերաբերյալ վկայում են այն մասին, որ որոշումն արդեն կայացվել էր Պուտինի կողմից:

«Կոպիտ իշխանությունը» ռուսական քաղաքական դիսկուրսի կենտրոնում է գտնվում: Պարզվում է, ահաբեկումը համոզման միայն եղանակն է, նույնիսկ եթե նրա ամենահավատարիմ դաշնակից Հայաստանը 2013թ.-ին հրաժարվում էր մուտք գործել Մաքսային միություն: Բավական էր միայն Պուտինի մեկ այցելությունն Ադրբեջան եւ նրա հայտարարությունը ռազմական համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ, որպեսզի Հայաստանը ստորագրի համաձայնագիրը:

Արեւմուտքը կարող է միայն օգտագործել իր տնտեսական ու դիվանագիտական ազդեցությունը Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի իր կուրսից, ինչը հաճախ անհաջողությամբ է ավարտվում: Խաղաղեցման քաղաքականությունը չի օգնում: Ռուսական քաղաքական մշակույթը անթափանցելի է Արեւմուտքի համար: Ռուսաստանը հարգում է միայն քաղաքական փոխազդեցության միջոցները՝ «կոպիտ ուժ», իսկ միակ լեզուն, որ հասկանում է, ուժի լեզուն է:

Ղրիմի գլուխկոտրուկը հերթական անգամ ապացուցեց Ռուսաստանի ռեվիզիոնիստական ցանկությունը գործել Խորհրդային Միության ժառանգության սկզբունքներով: Սա այն է, ինչ ենթագիտակցորեն ցանկանում է Ռուսաստանը. իր քաղաքական մշակույթում հարգված լինել միջազգային մակարդակում նշանակում է լինել այնպես, որ իրենից վախենան ու ատեն: