Ուկրաինայի սահմանապահ ուժերի ինքնաիթիռը գնդակոծության է ենթարկվել Ղրիմի հետ վարչական սահմանին: Այդ մասին հայտարարել են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունում:

Աղբյուրի համաձայն՝ Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ինքնաթիռը, որտեղ զենք չկար, պարեկային ծառայություն էր իրականացնում պետական սահմաններում եւ սահմանային շրջաններում: Անցնելով Ղրիմի ԻՀ սահմանով՝ Արմյանսկ բնակավայրի կողմից անձնակազմը գրանցել է գնդակոծություն ինքնաթիռի ուղղությամբ: «Ծայրահեղականները կրակ են արձակել  ինքնաձիգից: Օդաճուները կտրուկ հնարքով իջել են սահմանային բարձրության րա ու կտրուկ արագությամբ շեղվել կուրսից»,- հաղորդում է սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:

Ինքնաթիռը վերադարձել է հիմնական բազա: Անձնակազմն ու ինքնաթիռը չեն տուժել: