Ամերիկացի զինվորականները պատրաստ են աջակցել եվրոպական իր դաշնակիցներին եւ աջակցել Ուկրաինային: ԱՄՆ-ը հստակ ազդանշան է հղում Ռուսաստանին այն մասին, որ պատրաստ է պատասխանել սպառնալիքին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի շտաբերի պետերի միավորված կոմիտեի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսին, հաղորդում է ՆԱՏՕ խորհրդի կայքը:

Դեմփսին նշել է, որ ամերիկացի դիվանագետներն շուրջոօրյա են աշխատում, որպեսզի կարգավորի Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավման հետ կապված իրավիճակը: Նա տեղեկացրել է, ոչ զրուցել է ռուս զինվորական գործընկերների հետ, Ուկրաինային եւ ՆԱՏՕ-ի անդամներին հստակ ազդանշան է ուղղել այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում ռազմական պատասխան տալ»:

«Մենք փորձում ենք(Ռուսաստանին) չսրել իրավիճակն Արեւելյան Ուկրաինայում, թույլ տալ ստեղծել պայմաններ Ղրիմում ստեղծված իրավիճակի կարգավորման համար»,- ընգդծել է Դեմփսին:

Նրա խոսքով՝ Ռուս զինվորականների ներխուժումը Ղրիմ ռիսկեր է ստեղծում Եվրոպայի բոլոր երկրների եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար:

«Եթե Ռուսաստանն իրավունք ունի անել դա՝ մտնել ինքնիշխան երկիր էթնիկ ռուսների պաշտպանության պատրվակով, ռիսկեր է ստեղծում Եվրոպայի բոլոր վայրերի համար, որտեղ էթնիկ անկլավներ կան»,- ընդգծել է գեներալը: