ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսային բանակցություններ է վարել եվրոպացի դաշնակիցների հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես, Սպիտակ տան ղեկավարը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի, ինչպես նաեւ Իտալիայի նախարարների կաբինետի ղեկավար Մատեո Ռենցիի հետ: Նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահը հեռախոսային զրույց է ունեցել Լիտվայի, Լատվայի եւ Էստոնիայի ղեկավարների հետ:

Ինչպես հաղորդում է UNN-ը՝ վկայակոչելով  Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությանը, զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Ռուսաստանի մասնակցության կարեւորությունն Ուկրաինայի հետ երկխոսություն սկսելու համար կոնտակտային խմբի կազմավորման գործում, որպեսզի համագործակցի ճգնաժամի խաղա կարգավորմանը, արագորեն եւ ամբողջովին վերականգնվի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Զրուցակիցները հիշեցրել են նաեւ իրավական հիմքի բացակայության մասին Ղրիմում հանրաքվե անցկացնելու համար, ինչպես նաեւ թերակղզու տարածքից ռուսական զոքրերի դուրս բերման եւ Ղրիմում միջազգային դիտորդների ներկայության ապահովման անհրաժեշտության մասին:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին, Օբաման Լիտվայի, Լատվայի, Էստոնիայի առաջորդների հետ հեռախոսային զրույցի ընթացքում հավաստիացրել է, որ կարող են հույս դնել ԱՄՆ-ի կողմից պաշտպանության վրա՝ ՆԱՏՕ համաձայնության շրջանակներում: «Նախագահն ընդգծել է  անբեկանելի հակվածությունը միջազգային պարտավորությունների հանդեպ եւ խոստացել է մշտապես օգնություն ցուցաբերել մերձբալթյան դաշնակիցների ժողովրդավարության ու անվտանգության պաշտպանությանը»,- աղբյուրին մեջբերում է «Gazeta.ru»-ն: