Վիտալի Կլիչկոյի գլխավորած «ՈւԴԱՌ» կուսակցությունը հայտարարել է անհրաժեշտության մասին անհապաղ փակել «Ղրիմ-Կուբան» նավային անցումը, ինչպես նաեւ ուկրաինական սահմաններն եւ օդային հաղորդակցությունը Ղրիմի տարածքում:
«Այսօր առկա է Ուկրաինայի պետականության ու տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը: Պետք է անհապաղ ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը Ռուսաստանի կողմից ագրեսիային հակազդելու եւ Ուկրաինայի ինքնիշխանության եւ ամբողջականության պաշտպանության համար»,- նշում են «ՈւԴԱՌ» կուսակցության մամուլի ծառայությունում:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել է Ղրիմի հետ վարչական սահմանին ինքնաթիռի գնդակոծության մասին:




























