ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել ռուսական իշխանություններին զուսպ լինել եւ տեղ թողնել Ղրիմի հարցում դիվանագիտական հնարքների համար, հաղորդում է NEWS.am-ի Միացյալ նահանգների թղթակիցը:

Ինչպես լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, ով ցանկացել է անհայտ մնալ, Քերին հայտարարել է այդ մասին ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում:«Նա (Քերին) հստակ հասկացրել է, որ Ղրիմում կամ Ուկրաինայի մեկ այլ վայրում շարունակվող ռազմական լարումն ու սադրանքները, ինչպես նաեւ քայլերը, որոնք ուղղված են Ռուսաստանի կողմից Ղրիմի հանդեպ անեքսիայի, կփակեն դիվանագիտական լուծումների բոլոր հնարավոր ճանապարհները, եւ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը: