Փրկարար ծառայությունը մարտի 9-ին, ժամը 07.50-ին տեղեկություն է ստացել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Գյումրի 27-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Միթսուբիշի պաջեռո» մակնիշի 24UT881 ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել բետոնե սյանը:
Մեքենայի վարորդ Ս. Ս.-ը (ծնվ. 1949թ.) ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Աշտարակի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























