Փրկարար ծառայությունը մարտի 9-ին, ժամը 04.35-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մ-11 միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Բ. Գ.) խափանվել է. ուղեւորներն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի գոտուց, իսկ վարորդին եւ ուղեւորներին տեղափոխել Վարդենիս քաղաք:




























