Մարտի 9-ի առավոտյան ռուսական Վորոնեժ քաղաքում Volvo C70 մակնիշի մեքենան վրաերթ է կատարել անցորդների խմբի վրա:
Հաղորդում են, որ մեքենան դուրս է եկել մայթ ու հարվածել անցորդներին: Ավելի քան 20 հոգի կանգնած էին «Դոն Կիխոտ» սրճարանի մոտ, որը ճանապարհի եզրին է, երիտասարդները նշում էին մարտի 8-ը: Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից հինգ հոգի զոհվել է՝ երկու կին եւ երեք տղամարդ 20-ից 32 տարեկան հասակի, եւս տասին տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես հաղորդում են, Volvo-ի վարորդը չի վերահսկել կառավարումը, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գիծ, հետո մայթ ու հարվածել սրճարանի մոտ կանգնած մարդկանց:
Վարորդը դեպքի վայրից անմիջապես փախուստի է դիմել: Ավելի ուշ 28-ամյա վարորդին գտել են ու ձերբակալել: Խոսքը մեքենայի տիրուհու որդու մասին է: Հարուցվել է քրեական գործ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:



























