Ուկրաինայի կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել համազգեստներ գնելու, բջջային կապի ծառայությունների համար վճարելու, տրանսպորտի միջոցներ գնելու(բաց շտապօգնության, հրշեջ ու փրկարարական), կահույքի, բջջային հեռախոսների, կենցաղային իրերի գնման եւ վերանորոգումներ անցկացնելու համար: Այդ մասին հաղորդվում է կառավարության կայքում:
Համապատասխան միջոցառումները հաստատվել են նախարարների կաբինետի՝ «Բյուջեի միջոցների խնայողության եւ բյուջի ծախսերի բացառման մասին» որոշմամբ, հաղորդում է ՈւՆՆ-ը:
31 կետերի թվում է նաեւ մեկ ավտոմեքենայով սահմանափակումը պետական իշխանության մարմինների սպասարկման համար, եթե այլ մեկը չի սահմանվել օրենքով կամ Նախարարների կաբինետի որոշմամբ, արգելվում է պաշտոնական անձանց սպասարկումը կանչով, չարտերային թռիչքների վճարումը, առանց նախարարների կաբինետի թույլտվության պետպատվերով հաստատությունների թվի ավելացումը եւ նորերի ստեղծումը 2009-2014թթ.-ին ստեղծվածների գույքագրմամբ:
Բացի այդ կառավարությունը սահմանափակում է նաեւ օտարերկրյա գործուղումները, պետական ծառայողների դրամական պարգեւատրումները, ժամանակավորապես բացակայող աշխատակիցների փոխարեն պարտականությունների կատարման համար հավելավճարումը, ինչպես նաեւ պետական ղեկավարների ամսական առավելագույն աշխատավարձի չափը նվազագույն աշխատավարձի 15 չափով:
Նշենք, որ Ուկրաինայում արգելվում է նաեւ տոնավաճառների, փառատոնների, համագումարների, հիշատակի եւ պատմական օրերի տոնակատարությունների, Հաղթանակի, Սահմանադրության, Անկախության օրերն ու սովի զոհերի հիշատակի օրվա անցկացումը:




























