Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է վարորդին, ով բախվել է գիշերային ակումբի դռներին:
Ռուսաստանի մայրաքաղաքում տղամարդը, ում «Գարաժ» գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել մտնել հաստատություն, իր BMW-ով մարտի 9-ի գիշերը հարվածել է ակումբի մուտքին:
Դռան հետ միասին վնասվել է նաեւ Hyundai մեքենան, տուժել են անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ, որոնք բժշկական օգնության կարիք են զգացել, հաղորդում է Lifenews-ը:
60-ամյա Արմեն Ներսեսյանն ու նրա 59-ամյա գործընկեր Աբդուվասիբ Նարզիեւը հոսպիտալացվել են: Պատահարի մեղավորը դեպքի վայրից փախուստի է դիմել:
Տեղում աշխատում են պետավտոտեսչության աշխատակիցները, ովքեր հարցաքննում են վթարի ականատեսներին:











