Ինչպես պարզվել է, կանայք «Յանդեքս» որոնողական համակարգում ավելի շատ փնտրում են «դաս» եւ «երեխա» բառերը, տղամարդիկ՝ «պոռնո» եւ «տորենտ»: Կանանց բնորոշ բառերի շարքում գերակշռում են նրանք, որոնք կապված են երեխաների դաստիարակության, խնամքի, առողջության, տնային տնտեսության հետ: Իսկ տղամարդկանց մոտ գերակշռում են տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի վերաբերյալ բառերը»:
«Կանացի« բառերի թվում են նաեւ «պատասխան», «մանկական», «գտնել», «կատու» եւ «բաղադրատոմս» բառերը: «Արական» բառերի շարքում են «Windows»-ը, «անդրոիդը», «ֆուտբոլը», «Samsung»-ը, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Յանդեքսի» մամուլի ծառայությանը:
Ընդ որում, ընկերությունում նշել են, որ «կանացի» բառերի շարքում գրեթե չկան բրենդների անուններ, այն ժամանակ, երբ «արականների« թվում դրանք մեկ երրորդ մասն են կազմում: Կանանց որոնումները տարբերվում են նաեւ իրենց երանգներով՝ բացառապես սեւ, ինչը բնորոշ է նաեւ տղամարդկանց:
«Բացի այդ, երկու սեռի ներկայացուցիչները հաճախ են ֆիլմեր որոնում, սերիալներ եւ երաժշտություն՝ օնլայն դիտելու կամ լսելու, անվճար եւ բարձր որակով»,- հավելել են «Յանդեքսում»:



























