Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ընտրական գործընթցի խախտումներ է արձանագրել այսօր՝ մարտի 9-ին մի շարք համայնքներում ընթացող ՏԻմ ընտրություններում:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայքում գործող ինտերակտիվ քարտեզի համաձայն, ժամը 12:30-ի դրությամբ, գրանցվել է 22 խախտում: Ամենաշատ թվով խախտումներ գրանցվել են Արարատի մարզի Հայանիստ եւ Նիզամի գյուղերում՝ 4 խախտումներ: 3-ական խախտում է արձանագրվել Արարատի մարզի Զորակ, Լոռու մարզի Դարպաս եւ Կոտայքի մարզի Արտավազ համայնքներում:

Խախտումները հիմնականում վերաբերում են ընտրողների տեղափոխմանը, ընտրատեղամասերի առձջեւ կուտակումներին, ընտրողների ուղղորդմանը, ընտրատեղամասերի սխալ կահավորմանը:

Նշենք, որ նախաձեռնության անդամները դիտորդություն են իրականացնում Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Հայանիստ, Նիզամի, Սայաթ-Նովա, Սիս, Լոռու մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Մարց, Շիրակի մարզի Բասեն և Տավուշի մարզի Հովք համայնքների ընտրատարածքներում: