Կանադական Տորոնտո քաղաքի հայտնի հայտնի քաղաքապետ Ռոբ Ֆորդը, քաղաքացիներին հիշեցնելով ամառային ժամանակի անցնելու մասին, կոչ է արել նրանց ժամացույցի սլաքներն այլ ուղղությամբ փոխել:
Twitter-ի իր պաշտոնական բլոգում Ֆորդը խորհուրդ է տալիս կիրակի գիշերը ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տալ, այն դեպքում, երբ ամառային ժամանակի անցնելիս պետք է մեկ ժամով առաջ տալ:
Քաղաքապետի սխալից հետո մի շարք մեկնաբանություններում ծաղրանքներ են տեղացել, ինչից հետո գրառումը ջնջվել է եւ փոխարինվել ճիշտ տարբերակով, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Associated Press-ը:
Հիշեցնենք, որ 2013թ.-ին Ռոբ Ֆորդը մի քանի խոշոր սկանդալների կենտրոնում էր, որոնք կապված էին թմրանյութերի եւ ալկոհոլի չարաշահման հետ: Խոստովանությունից հետո նրան զրկել էին քաղաքապետի մի շարք լիազորություններից:



























