Շլեզվիգ-Հոլշտեյնի Հայկենդորֆ բնակավայրում գերմանացի ձկնորսը Բալթիկ ծովից շիշ է գտել՝ մեջը նամակ, որը թվագրվում է 1913թ.-ի մայիսի 17-ին:
Հաղորդում են, որ բացիկը գարեջրի շշում էր: Այն գրել է Բեռլինի բնակիչ ոմն Ռիխարդ Պլատցը: Գտնողին խնդրում էր ուղարկել այն Գերմանիայի մայրաքաղաք իր տան հասցեին: Ձկնորս Կոնդրադ Ֆիշերի խոսքով՝ ցանցում տեսնելով շիշը, ցանկացել է հետ ծովը նետել, սակայն ընկերն ասել է, որ մեջն ինչ-որ բան կա: Բացիկը գնել են Դանիայում, պատկերված են գերմանական երկու նամականիշներ: Հեղինակը զոհվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:
Ձկնորսը դեռ չի որոշել ինչպես վարվել ուղարձի հետ: Նախ մտադիր է հանձնել այն փորձագետներին, հետո ծրագրում է հանձնել ինչ-որ թանգարանի, կամ հանել աճուրդի, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով The Local-ին:
Նշենք, որ Ֆիշերի հայտնաբերած նամակը մեկն է հնագույնններից, որոնք երբեւէ հայտնաբերվել են: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ ավելի հին ուղերձ հայտնաբերվել է գրվելուց 97 տարի անց, շիշը հայտնաբերվել է 2012թ.-ին: 2013թ.-ին սեպտեմբերին Կանադայում տղամարդը շշում հայտնաբերել էր հայտնաբերել, որը թվագրվում էր 1906թ.-ին, սակայն այն դեռ պաշտոնապես չեն գրանցել որպես հնագույնը:





























