Այսօր մարտի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Բագրատունյաց պողոտայում թիվ 1/4 հասցեի դիմաց (Երեւանյան լճի հարեւանությամբ) վրաերթ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ հոգի տեղում մահացել է, եւս մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանությունը տեղում պարզել է, որ նշված հասցեի դիմաց անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 25-30 տարեկան տղամարդու եւ Ջրվեժ գյուղի բնակիչ, 21-ամյա Արման Գյուլումյանին, որից հետո վերջինս հանդիպակած երթեւեկելի գոտի շպրտվելուց հետո վրաերթի է ենթարկվել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Սրապիոնյանի կողմից վարած Օպել մակնիշի մեքենայի կողմից:
Վրաերթի հետեւանքով անձը չպարզած տղամարդը տեղում մահացել է, իսկ Արման Գյուլումյանը Շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան եւ նրա վարորդին հայտնաբերելու, ինչպես նաեւ մահացածի ինքնությունը ճշտելու ուղղությամբ:
Ականատեսներից մեկը պատմել է, որ վրաերթ ենթարկելուց հետո Ջիպի վարորդը իջել է մեքենայից, մոտեցել գետնին ընկած վիրավորրներին, մի քանի վայրկյան նայել ու անօգնական թողնելով հեռացել:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում




























