Լոս-Անջելեսի Անահայմ արվարձանում գտնվող Servite High School դպրոցում փլուզվել է բեմը: Տուժել է 30-40 մարդ: Վնասվածքներ ստացած անձանց տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին հաղորդել են տեղական իշխանությունները:

Հաղորդում են, որ միջադեպի ժամանակ բեմի վրա կաթոլիկ դպրոցի 250 աշակերտուհի է գտնվել, ովքեր մասնակցում էին թատերական մրցույթի: Դեռ հայտնի չէ, թե արդյոք բոլոր տուժողներ են դպորացականներ եղել:

Ոստիկանության աշխատակից խոսքով՝ նախնական տվյալների համաձայն, փլուզումը տեղի է ունեցել բեմի առաջնամասի ծանրաբեռնվածության պատճառով:

Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել դպրոցական երաժշտական թատրոնների ամենամյա մրցույթի ժամանակ: Դեպքի ժամանակ դահլիճում  գտնվում էր 300-400, հաղորդում է Associated Press-ը: