Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Տուգուլիմ գյուղում մարտի 9-ի գիշերը «Կասպի» սրճարանի մոտկայքում պայթյուն է տեղի ունեցել, 14 հոգի վնասվածք է ստացել:

Նախնական տվյալների համաձայն՝ երիտասարդների երկու խմբի միջեւ վեճից հետո ձեռքի նռնակ է պայթել, որի տեսակը, հզորությունն ու ծագումն այժմ պարզում են:

Ինչպես հաղորդում են, հարվածի ալիքը շենքում կոտրել է ապակիները: Բժշկական օգնության է դիմել 14 մարդ բեկորներից ստացած մարմնական վնասվածքներով, որոնց թվում 7 կին կա: Տուժողների մի մասը գտնվում է բուժհաստատությունում, երեքին տեղափոխել են հիվանդանոց ծանր վիճակում, մյուսներին օգնություն ցուցաբերելուց հետո տուն են ուղարկել:

Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է նռնակը նետողի անձը, անցկացվում են նրա ձերբակալմանն ուղղված միջոցառումներ

Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ «Երկու եւ ավելի անձնանց սպանության փորձ» եւ «Պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառություն» հոդվածներով: Արտակարգ պատահարի տեղում աշխատում են ոստիկաններ, քննիչներ ու սակրավորներ: Հաստատվում են դեպքի մանրամասները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: