«Յուկոս» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին մարտի 9-ի գիշերը ժամանել է Կիեւ: Այցի առաջին ժամերին Խոդորկովսկին այցելել է Մայդան Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյի ընկերակցությամբ:

Նա հանդիպել է Մայդանի ակտիվիստների հետ,աֆղանական պատերազմի մասնակիցների հետ, հարգել է «Երկնային հարյուրյակի» զինվորների հիշատակը:

Ինչպես հաղորդում են, մարտի 10-ին Յուկոսի նախկին ղեկավարը հանդես կգա բաց դասախոսությամբ «Իրավունքներ եւ ազատություններ» թեմայով Կիեւի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտխորհրդի նիստերի դահլիճում:

Խոդորկովսկու մամուլի քարտուղարի խոսքով՝ դասախոսություններից բացի հավելյալ հանդիպումներ ծրագրված չեն, սակայն հնարավոր է, նա հանդիպի քաղաքացիական ակտիվիստների հետ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները: