Փրկարար ծառայությունը մարտի 9-ին, ժամը 14.28-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ՝ 2 տարեկան Շ. Ք.-ը կորել է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Հրշեջ-փրկարարները Գետիկ գետի մեջ հայտնաբերել են երեխայի դին: