Մարտի 7-ին 84 տարեկան հասակում վախճանվել է ՌԽՖՍՀ ժողովրդական դերասան Անատոլի Կուզնեցովը:
Անատոլի Կուզնեցովը ծնվել է 1930թ.-ին: Ավարտել է Մոսկվայի գեղարվեստա-ակադեմիական թատրոնին կից Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիան: 1958թ.-ից Թատրոն-ստուդիայի դերասան:
Առաջին դերը 1954թ.-ի «Վտանգավոր արահետներ» ֆիլմում էր: Կարիերայի ընթացքում ավելի քան 100 դեր է ունեցել: Ամենահայտնին «Անապատի սպիտակ արեւը» ֆիլմում կարմիր բանակային Սուխովի դերն էր: Ֆիլմում դեպքերը զարգանում էին Միջին Ասիայում, շատ արտահայտություններ թեւավոր խոսքերի են վերածվել:
Բացի այդ, Կուզնեցովը խաղացել է նաեւ «Տաք ձյուն», «Պայքար հանուն Մոսկվայի», «Տեղամաս», «Թուրքական գամբիտ», «Մոսգազ» ֆիլմերում:
Անատոլի Կուզնեցովի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 11-ին, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ կինեմատոգրաֆիստների միության մամուլի ծառայությանը:


























