Մասաչուսեթս նահանգի Ամհերսթ քաղաքում ոստիկանության հետ ծեծկռտուքից հետո նվազագույնը 73 մարդ է ձերբակալվել:Ինչպես հաղորդում են,Մասաչուսեթս նահանգի ուսանողները Սուրբ Պատրիկի տոնի նախօրեին երեկույթի ժամանակ ոգելից խմիչքը չարաշահելու հետո իրենց աղմկոտ պահվածքով գրավել են ոստիկանության աշխատալկիցների ուշադրությունը:
Երեք ոստիկաններ վիրավորվել են, որից հետո ուսանողները նրանց վրա շշեր են նետել, եւս մեկըն էլ վնասվածքներ է ստեցել, երբ փորձել է ձերբակալել կարգը խախտողներին:Նշվում է, որ ձերբակալությունները մեծամասբ տեղի են ունեցել ուսանողական քաղաքի տարածքում: Ձերբակալվածներին մեղադրում են հասարակական կարգը խախտելու մեջ, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցների վրահարձակվելու համար: Ոմանց սպառնում է հեռացում համալսարանից, հաղորդում է «Նովոստի Mail.Ru»-ն ՝ վկայակոչելով ABC News-ին:
Սուրբ Պատրիկի տոնին երաժշտական ու գարեջրային երակույթներ են անցկացվում: Ամեն տարի ոստիկանությունը ձերբակալում է կարգազանցների: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի որոշ համալսարաններում սովորական են երեկույթները, որոնք նախորդում են տոնակատարություններին:




























