Իրաքի կենտրոնական հատվածում առետրական հրապարակների տարածքում պայթյունների շարքի հետեւանքով զոհվել է նվազագույնը 34 մարդ:

Տեղի ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ պայթել են ականապատ մեքենաները, որոնք կայանված էին շուկաների մոտակայքում:

Երեք պայթյուն տեղի է ունեցել Բաղդադի փողոցներում, եւս երկուսը Հիլլա քաղաքում:

Ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկն իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը: Ոստիկանությունն անցկացնում է հետաքննություն, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին: