Հրապարակված տվյալների համաձայն՝ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում ողբերգական իրադարձություններից հետո կայանի մոտ 15 000 աշխատակից ենթարկվել է սուր ճառագայթման, որի մակարդակը կազմել է տարեկան 5 մԶվ, երբ սահմանված նորման կազմում է տարեկան 1 մԶվ:
TEPCO (Tokyo Electric Power) ընկերության տվյալներով՝ «Ֆուկուսիմա-1»-ի վթարից հետո երեք տարվա ընթացքում կայանի աշխատակիցների թիվը կազմել է 30 հազար մարդ: Այդ կերպ՝ աշխատակիցների մոտ կեսը ճառագայթվել է:Ավելի վաղ հաղորդում էին, որ ԱԷԿ-ում բարձր ռադիացիոն ֆոնի հիմնական պատճառը պահեստների ճառագայթված ջրերի պարբերական արտահոսքն է: Մոտակա ժամանակներում TEPCO-ն ծրագրում է փոխել այդ ամբարների մեծ մասը:Հիշեցնենք, որ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վթարը տեղի էր ունեցել 2011թ.- մարտին Ճապոնիայի պատմության ընթացքում ամենահզոր երկրաշարժի հետեւանքով:




























