Ղրիմում այլեւս չեն հեռարձակվում ուկրաինական բոլոր հեռուստաալիքները:Ինչպես հաղորդվում է, ուկրաինական հեռուստաալիքներից պահպանվել է դեռ միայն Տոնիսը:
Մյուս բոլորն անջատված են, կամ փոխարինված ռուսականներով: Ղրիմի հեռուստաալիքները նույնպես մասամբ փոփոխության են ենթարկվել, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:
Ինչպես հայտնի է, ավելի վաղ Ուկրաինայի՝ հեռուստատեսային եւ ռադիո հեռարձակման ազգային խորհուրդը կոչ էր արել պրովայդերներին ժամանակավորապես չհեռարձակել «Վեստի», «Ռոսիա-24», «ՕՌՏ» եւ «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքները՝ ուկրաինական օրենսդրությունը խախտելու պատճառով:




























