Ղրիմում Ուկրաինայի պաշտպանության նախարարության զորամասերի մեծամասնությունը ինքնավարության վերահսկողության ներքո է: Այդ մասին հայտարարել է Ղրիմի Գերագույն Խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը:
«Ուկրաինական զորամասերը մեծամասամբ մեր վերահսկողության ներքո են, դրանք արգելափակված են, զենքը համատեղ հսկողության տակ է»,- ասել է նա:
Ընդ որում խոսնակը հստակեցրել է, որ արգելափակված զինվորականների նկատմամբ «որեւէ ագրեսիվ գործողություն» չի ձեռնարկվի: Նրանց կարգավիճակը կորոշվի մարտի 16-ի հանրաքվեից հետո, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Եթե նրանք ցանկանում են մնալ ու ծառայել Ղրիմի ժողովրդին, ապա պետք է հայտարարե այդ մասին: Նրանք, ովքեր չեն ցանկանում, կապահովվեն Ղրիմի տարածքից ազատերեն դուրս գալու հնարավորությամբ, եւ կարող են լքել թերակղզին»,- հավելել է նա:




























